Բարաք Օբաման Ջոն Հեֆֆերնի թեկնածությունն է առաջադրել Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնին

Բարաք Օբաման Ջոն Հեֆֆերնի թեկնածությունն է առաջադրել Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնին

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ջոն Հեֆֆերնի թեկնածությունն է առաջադրել Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնին: Հեֆֆերնը լուրջ դիվանագետ է և այժմ Բրյուսելում ՆԱՏՕ-ում ամերիկյան առաքելության ղեկավարի տեղակալն է: Մինչ այդ նշանակումը նա աշխատել է Ինդոնեզիայում ԱՄՆ դեսպանատանը:

«Մենք ակնկալում ենք, որ Հեֆֆերնի թեկնածության շուրջ լսումների ժամանակ նա սկզբունքային դիրքորոշում կզբաղեցնի Հայոց ցեղասպանության հարցում և կամրապնդի հայ-ամերիկյան հարաբերությունները, ինչը ԱՄՆ հայ համայնքի հիմնական մտահոգությունն է»,- հայտնել է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Եթե Սենատը հավանություն տա Ջոն Հեֆֆերնի թեկնածությանը, ապա նա Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում կփոխարինի Մարի Յովանովիչին, որն այս տարվա հունիսին ավարտում է իր առաքելությունը: Մարի Յովանովիչը կվերադառնա Վաշինգտոն, որտեղ կզբաղեցնի Հյուսիսային և Կենտրոնական Եվրոպայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնականի պաշտոնը` փոխարինելով Թինա Քայդենաուին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---