62  64-րդ Կաննի կինոփառատոն

Կաննի կինոփառատոն. Հանդիսատեսն ընկղմվել էր «Մելամաղձության» մեջ

Կաննի կինոփառատոն. Հանդիսատեսն ընկղմվել էր «Մելամաղձության» մեջ

PanARMENIAN.Net - Կաննի 64-րդ կինոփառատոնի 8-րդ օրը հանդիսատեսն ընկել էր «Մելամաղձության» (Melancholia) մեջ` դա Լարս ֆոն Տրիերի ֆիլմ-աղետն է, որը ցուցադրության առաջին րոպեներից նվաճել է հանդիսատեսին: Ֆիլմը սկսվում է Երկիր մոլորակի կործանումից հետո, որից հետո պատմվում է աղետին նախորդած ժամանակի մասին: Ֆիլմը պատմում է երկու քույրերի պատմությունը` Ժյուստին և Քլեր (Քիրսթեն Դանսթ և Շարլոտտա Գենսբուրգ): Ֆիլմի սկզբում տեղի է ունենում Ժյուստինի և Մայքլի հարսանիքը, որից հետո Ժյուստինն ընկնում է մելամաղձության մեջ, ինչը թույլ է տալիս նրան հանգիստ մնալ այն ժամանակ, երբ Երկրին սպառնում է կործանում այլ մոլորակի հետ բախման հետևանքով: Սպասվում է, որ ֆիլմն ընդունակ է զգալի փոփոխություններ մտցնել ներկա վարկանիշերում:

Փառատոնում տեղի է ունեցել առաջնորդների փոփոխություն. հաղթանակի գլխավոր հավակնորդը դարձել է ֆինն ռեժիսոր Ակի Կաուրիսմյակիի «Գավր» ֆիլմը (3.2 միավոր):Երկրորդ տեղում բելգիացի ռեժիսորներ Ժան Պիերի և Լյուկ Դարդենի «Հեծանվով տղան» ֆիլմն է, որը հավաքել է 3.1 միավոր, երրորդ տեղում` ֆրանսիացի ռեժիսոր Միշել Ազանիվաչուսի «Արտիստ» սև-սպիտակ ֆիլմը 3 միավորով, հաղորդում է Euronews-ը:

Կինոփառատոնի շրջանակներում կայացել է «Կուղբը» ֆիլմի պրեմիերան՝ Մել Գիբսոնի և Ջոդի Ֆոսթերի մասնակցությամբ: Ֆիլմը, որը ցուցադրվել է մրցութային ծրագրից դուրս, Ջոդի Ֆոսթերի երրորդ ռեժիսորական աշխատանքն է: Ֆիլմի գլխավոր հերոսն Ուոլտերն է, որն ընկղմվել է դեպրեսիայի մեջ և շփվում է շրջապատող աշխարհի հետ փափուկ խաղալիքի միջոցով: Ֆիլմը քննադատների կողմից բավական բարձր գնահատականներ է ստացել:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---