Հռչակավոր երգչուհի և դերասանուհի Շերը նշում է իր 65-ամյա հոբելյանը

Հռչակավոր երգչուհի և դերասանուհի Շերը նշում է իր 65-ամյա հոբելյանը

PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկահայ երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) մայիսի 20-ին նշում է իր 65-ամյա հոբելյանը: Նա այն սակավաթիվ դերասաններից է, որոնք արժանացել են բոլոր մրցանակներին՝ «Օսկարի», «Գռեմմիի», «Էմմիի» և 3 «Ոսկե գլոբուսի»՝ կինոյում, երաժշտական և հեռուստատեսային ասպարեզում ունեցած նվաճումների համար:

Նրա կարիերան սկսվեց, երբ նա ընդամենը 17 տարեկան էր: 1965թ. Շերը The Sonny and Cher դուետի կազմում ձայնագրեց «I Got You Babe» երգը: 1984թ. նա արժանացավ «Օսկարի» Silkwood ֆիլմում «Երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար»: 1985թ. «Mask» ֆիլմը բերեց նրան Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղը», իսկ «Moonstruck» ֆիլմի համար նա «Օսկար» ստացավ «Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում:

Եռամյա ընդմիջումից հետո Շերը վերադարձավ բեմ 2008թ. Սիզար-Պալասում, որտեղ հանդես էր գալիս Cher At The Colosseum շոուի ներկայացմամբ:

1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո Շերն այցելեց Հայաստան: Տարիներ անց նա այսպես նկարագրեց իր տպավորություններն այդ այցից՝ «Ես եղա Հայաստանում: Այնտեղի մարդիկ շատ նման են ինձ: Դա ամենահարազատն է այն ամենից, ինչ ես ունեմ»,-հայտարարել է Շերը:

50-ամյա կարիերայի ընթացքում նա դարձավ փոփ-մշակույթի կուռքերից մեկը: Նա հայտնի է որպես առավելագույն քանակով ձայնագրություններ վաճառած երաժիշտներից մեկը: Ինչպես նշում է Times Live-ը, «Մադոննայից և Լեդի Գագայից առաջ ամերիկյան շոու-բիզնեսում կար Շերը»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---