«Espaces» կենտրոնում կկայանա hայ եւ թուրք հեղինակների համատեղ ֆիլմերի ցուցադրություն20 մայիսի 2011 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 25-ին Երևանի «Espaces» երիտասարդական կրթամշակութային կենտրոնում կկայանա hայ եւ թուրք հեղինակների կողմից համատեղ նկարահանված սիրողական ֆիլմերի ցուցադրություն և քննարկում: Այն իրականացվում է «Դեպի երկխոսություն» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է կինոարվեստի միջոցով առողջ երկխոսության առիթ ստեղծել Հայաստանի և Թուրքիայի հասարակությունների` հատկապես Գյումրու և Կարսի համայնքների միջև: Ծրագրի հովանավորներն են Եվրոպական երիտասարդական հիմնադրամը, Եվրոպական մշակութային հիմնադրամը, ԱՄՆ Գերման Մարշալ հիմնադրամը և Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամը: Ցուցադրության կազմակերպիչներն են Գյումրու Քաղաքային ուսումնասիրությունների կենտրոնը և Անկարայի «Կոզա Վիզուալ» կենտրոնը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |