Եժի Բուզեկը Վրաստանին առաջարկում է մասնակցել ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանը

Եժի Բուզեկը Վրաստանին առաջարկում է մասնակցել ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանը

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը Վրաստանին առաջարկում է մասնակցել ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանը, գրում է Կովկաս Online-ը:

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ համատեղ մամլո ասուլիսում Բուզեկը նշել է, որ «Վրաստանը լավ հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ և կարող է օգնել այս խնդրի լուծման գործում: Նրա խոսքով` «ԵՄ-ն սառեցված հակամարտությունները գնահատում է որպես սպառնալիք և շատ կարևոր է համարում դրանց կարգավորումը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---