Նինո Բուրջանաձեն Վրաստանի նախագահի հրաժարականն է պահանջում![]() 21 մայիսի 2011 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմության մի քանի հազար կողմնակիցներ հավաքվել են Թբիլիսիի Ազատության հրապարակում` մասնակցելու Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հրաժարականը պահանջող ցույցին, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Որոշ տվյալներով, հրապարակում երեքից հինգ հազար մարդ է հավաքվել: Ակցիայի կազմակերպիչը «Ազգային ժողով» կազմակերպությունն է, որի առաջնորդներից մեկը վրացական խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն է: Ինչպես նշում է «Նովոստի-Գրուզիա»-ն, հանրահավաքի կազմակերպիչները ակցիաներ են ծրագրել մայիսի 21-ից 25-ն ընկած ժամանակահատվածում: Ակցիայի անցկացման վայր է ժամանել վրացական ոստիկանությունը: Ցուցարարների կամ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից որևէ խախտումների մասին չի հաղորդվել: Հայտնի է նաև, որ ընդդիմության ցույց է ընթանում Բաթումիում, ակցիային երկու հազարից ոչ պակաս մարդ է մասնակցում: Վրաստանի նախագահը, որի հրաժարականն է պահանջում ընդդիմությունը, ակցիաների անցկացման ժամանակ պետք է այց կատարեր Հունգարիա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |