Նինո Բուրջանաձեն Վրաստանի նախագահի հրաժարականն է պահանջում21 մայիսի 2011 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմության մի քանի հազար կողմնակիցներ հավաքվել են Թբիլիսիի Ազատության հրապարակում` մասնակցելու Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հրաժարականը պահանջող ցույցին, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Որոշ տվյալներով, հրապարակում երեքից հինգ հազար մարդ է հավաքվել: Ակցիայի կազմակերպիչը «Ազգային ժողով» կազմակերպությունն է, որի առաջնորդներից մեկը վրացական խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն է: Ինչպես նշում է «Նովոստի-Գրուզիա»-ն, հանրահավաքի կազմակերպիչները ակցիաներ են ծրագրել մայիսի 21-ից 25-ն ընկած ժամանակահատվածում: Ակցիայի անցկացման վայր է ժամանել վրացական ոստիկանությունը: Ցուցարարների կամ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից որևէ խախտումների մասին չի հաղորդվել: Հայտնի է նաև, որ ընդդիմության ցույց է ընթանում Բաթումիում, ակցիային երկու հազարից ոչ պակաս մարդ է մասնակցում: Վրաստանի նախագահը, որի հրաժարականն է պահանջում ընդդիմությունը, ակցիաների անցկացման ժամանակ պետք է այց կատարեր Հունգարիա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սուրեն Պետրոսյան. ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ եղել են Նա նշել է, որ որ ՔՊ-ի որոշումներ կայացնելու վրա ազդեցություն ունեցողներից 4-5 հոգի են կոնտակտի դուրս եկածները Ըստ ԻՔՄ հաշվարկի՝ մայիսի 9–ի հանրահավաքին մոտ 32,000 մարդ է մասնակցել Հաշվարկն արվել է աերոնկարահանման միջոցով ԵՊՀ–ում դասադուլի կոչեր են հնչում․ Արհմիությունը կոչ է արել բոլոր դասախոսներին և աշխատողներին միանալ ակցիային Բագրատ սրբազանն ասել է, որ շարժվում են դեպի ԵՊՀ, և որ 18։30–ին կհանդիպեն Հանրապետության հրապարակում «Լադանիվան» Եվրատեսիլի եզրափակչում է Եզրափակչում է նաև Վրաստանը, Ադրբեջանը, որն առաջին կիսաեզրափակչին է մասնակցել, եզրափակիչ դուրս չի եկել |