Օլեգ Եսայանը կարևորում է Հայաստանում դպրոցական սնունդ ծրագրի իրականացումը

Օլեգ Եսայանը կարևորում է Հայաստանում դպրոցական սնունդ ծրագրի իրականացումը

PanARMENIAN.Net - Մայիսի 19-ին Հայաստանի դեսպանությունում կայացավ դեսպան Օլեգ Եսայանի հանդիպումը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) տարածաշրջանային տնօրեն Դալի Բելգասմիի հետ: Դեսպանը ողջունեց եւ իր երախտագիտությունը հայտնեց հյուրին ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից Հայաստանում դպրոցական սնունդ ծրագրի իրականացման ուղղությամբ նրա գործադրած ջանքերի համար:

Պատասխան խոսքում Դալի Բելգասմին խոստովանեց, որ դեռեւս ուսանողական տարիներից խորին հարգանք է տածել դեպի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, ինչը բազմապատկվել է, երբ Ժնեւում շփվել է մեծանուն երգիչ եւ երգահան Շառլ Ազնավուրի հետ: Օլեգ Եսայանը իր կողմից նշեց դպրոցական սնունդ ծրագրի կարեւորությունը, ոչ միայն նյութական աջակցության, այլեւ` այլոց կարիքներին արձագանքի առավել պատրաստակամ սերունդ ձեւավորելու առումով:

ՄԱԿ-ի պաշտոնյան հայտնեց նաեւ, որ առաջիկա երեք ամիսների ընթացքում նախատեսել են անցկացնել միջոցառում Մոսկվայում հայ համայնքային կառույցների մասնակցությամբ` նպատակաուղղված հումանիտար ծրագրերի իրականացմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---