ՎիվաՍել-ՄՏՍ-ի Կարիերայի զարգացման ծրագիրը ներկայացվել է Երիտասարդների կարիերայի տոնավաճառում

ՎիվաՍել-ՄՏՍ-ի Կարիերայի զարգացման  ծրագիրը ներկայացվել է Երիտասարդների կարիերայի տոնավաճառում

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը մամլո ծառայությունից հայտնում են, որ ընկերության Կարիերայի զարգացման ծրագիրը ներկայացվել է Երիտասարդների կարիերայի տոնավաճառում:ՎիվաՍել-ՄՏՍ-ի կարիերայի զարգացման ծրագիրը մշակվել է բիզնեսի և բուհ-երի միջև կապի շարունակականության և տարբեր ոլորտների աշխատանքի շուկայի պահանջներին համապատասխան` ուսանողների համար մասնագիտական զարգացման հեռանկար ապահովելու նպատակով:

Տոնավաճառը կազմակերպել էր Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Բրիտանական խորհրդի և «Գլոբալ զարգացումներ» կազմակերպության աջակցությամբ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծրագիրը ներառում է հետևյալ բաղադրիչները՝ գործնական դասընթացներ և մասնագիտական պրակտիկա` ընկերության համապատասխան վարչություններում, ՎիվաՍել-ՄՏՍ դպրոց, Բաց դռների օրեր, դասախոսություններ Հայաստանի բուհերում, սեմինարներ, տարբեր բնագավառներում մրցույթների կազմակերպում, ավագ դասարանների դպրոցականների համար մասնագիտական կողմնորոշմանն ուղղված հանդիպումների կազմակերպում, ՀՀ կրթության և գիտության նախարարության, բազմաթիվ հասարակական կազմակերպությունների հետ ուսումնական համատեղ ծրագրերի իրականացում և այլն:

Կարիերայի զարգացման ծրագրի շնորհիվ, ուսանողներին հնարավորություն է ընձեռնվում տեսական գիտելիքները համադրել գործնականի հետ, աշխատանքային հմտությունները կիրառել և զարգացնել իրական միջավայրում: ՎիվաՍել-ՄՏՍ-ն հուշագիր է ստորագրել հայաստանյան և արտերկրի 30 բուհերի հետ: Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հյուրընկալվել և դասախոսել է ոչ միայն Հայաստանի բուհերում, այլև արտերկրի բուհերում:

Ավելի քան 150 ուսանող օգտվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մեկ այլ հոգածությունից: Ընկերությունը նրանց օգնում տարեկան ուսման վարձավճարների վճարման հարցում` ընդհուպ մինչև բուհն ավարտելը: Շահառուների թվում հատուկ կարիքներով և սոցիալական դժվարին պայմաններում հայտնված ուսանողներ են:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---