Պարսիկ ժամանակակից գրող Շամս Լանգրուդիի պոեմները թարգմանվել են հայերեն

PanARMENIAN.Net - Իրանցի գրող Շամս Լանգրուդիի պոեմները հրատարակվել են հայերեն լեզվով: Գիրքը լույս է տեսել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան աջակցությամբ: Գրքի թարգմանիչն է Էդվարդ Հախվերդյանը:

Ժողովածուն կրում է «Փողոցի նավաստին» անունը և ընդգրկում է Լանգրուդիի «53 սիրերգեր», «Դժողքի այգեպանը» և այլ ստեղծագործություններ:

Լանգրուդին Այաթոլլա Ջաֆարի որդին է, ծնվել է Իրանի hյուսիսում:

Իր առաջին ժողովածուն հրատարակել է 1977թ-ին, հաջողության է հասել 1980-ական թթ-ին: Բազմաթիվ պոեմների և բանաստեղծական ժողովածուների հեղինակ է:

Լանգրուդին հանդես է եկել նաև որպես դերասան, խաղալով Համիդռեզա Ալիքոլյանի «Ֆլամինգո No.13» ֆիլմում` պրոֆեսորի դերում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---