Իսրայելցիների 90 տոկոսը կողմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը

PanARMENIAN.Net - Քնեսեթի կրթության հանձնաժողովում Հայոց ցեղասպանության հարցի քննարկման հետ կապված news.co.il պորտալը սկսել է առցանց հարցում Իսրայելի քաղաքացիների շարքում: Հարցը ձևակերպվել է հետևյալ կերպ. պե՞տք է արդյոք Իսրայելը ճանաչի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը:

Ավելի քան 2000 քվեարկողների 90 տոկոսը կողմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այսինքն 1886 մարդ, դեմ է ընդամենը 10 տոկոսը (208):

Իսրայելի Քնեսեթում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության հարցը կրթության, մշակույթի ու սպորտի հանձնաժողով փոխանցելու մասին քվեարկությունը, որը գլխավորում է Ալեքս Միլլերը: 20 հոգի «կողմ» է քվեարկել, «դեմ» քվեարկող չի եղել: Հարցը բարձրացրել է պատգամավոր Զախավա Գալիոնը «Մերեց» կուսակցությունից, որը մարտին փոխարինեց Քնեսեթում Հայաստանի գլխավոր «լոբբիստ« Հաիմ Օրոնին, հայտնում է IzRus-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---