Նախօրեին Երևան-Բեռլին չվերթն իրականացվել է ըստ չվացուցակի

Նախօրեին Երևան-Բեռլին չվերթն իրականացվել է ըստ չվացուցակի

PanARMENIAN.Net - Գրիմսվոտն հրաբխի արտանետումները դեռևս չեն խանգարում «Արմավիայի» ինքնաթիռների թռիչքներին, չվերթերը դեպի Եվրոպա և Ռուսաստան կատարվում են ըստ սահմանված ժամանակացույցի, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ընկերության մամլո քարտուղար Նանա Ավետիսովան: Մասնավորապես, ըստ նրա, Երևան-Բեռլին չվերթը բարեհաջող կատարվել է նախօրեին՝ մայիսի 24-ին: Այս պահի դրությամբ ընկերությունում քննարկում են չվերթերի կատարման հետ կապված իրավիճակը, ինչը պայմանավորված է նրանով, որ Գերմանիայի հյուսիսի օդանավակայանները փակ էին հրաբխի պատճառով:

Իսլանդացի հրաբխագետները նախկինում ևս հայտարարում էին, թե հրաբխի ժայթքումը հավանաբար մի քանի օր կամ շաբաթ կտևի և չի հանգեցնի համաեվրոպական ավիացոն կոլապսի:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---