Վարդգես Մահտեսյանը վերընտրվել է Կիպրոսի խորհրդարանի կազմում

PanARMENIAN.Net - Կիպրոսում կայացած խորհրդարանական ընտրություններում Վարդգես Մահտեսյանը, հավաքելով հայ ընտրողների ձայների 67 տոկոսը, վերընտրվել է Ներկայացուցիչների պալատի կազմում: Մարոնիտների համայնքից վերընտրվել է Անտոնիս Հաջիռուսոսը, կաթոլիկներից՝ Բենիտո Անտոնիո Մանտովանին:

Բոլոր երեք պատգամավորները Կիպրոսի խորհրդարանի կրթության հանձնաժողովի անդամներ են: Փոքրամասնություններից ընտրված պատգամավորները դիտորդի կարգավիճակ ունեն խորհրդարանում, Կիպրոսի սահմանադրության համաձայն, գրում է Сyprus Mail-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---