Գանձասարում կբացվի հուշարձան` նվիրված Արցախում զոհված 14 Կուբանի կազակներին

Գանձասարում կբացվի հուշարձան` նվիրված Արցախում զոհված 14 Կուբանի կազակներին

PanARMENIAN.Net - Մայիսի 28-ին Գանձասարում բացվելու է հուշարձան` նվիրված Արցախում զոհված 14 Կուբանի կազակներին: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայ-ռուսական կազակական միավորման գլխավոր ատաման Մասիս Միրզոյանը: Նրա խոսքերով, հուշարձանի բացումը նվիրվելու է Հայաստանի Առաջին հանրապետության օրվան և Սարդարապատում, Բաշ-Ապարանում հայ ժողովրդի հաղթանակներին:

Նա նշել է, որ 1992-ին 85 Կուբանի կազակներ դիմել են կամավոր հիմունքներով Արցախի ազատագրական պայքարին մասնակցելու առաջարկով: Նրանցից 14 հոգին, այդ թվում ատամանի 18-ամյա որդին զոհաբերել են իրենց կյանքն Արցախի ազատագրման համար:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---