Աղանդներին ձեռնտու չէ, որպեսզի մարդիկ իմանան նրանց գործունեության մասին, կարծում է հայ քահանան

Աղանդներին ձեռնտու չէ, որպեսզի մարդիկ իմանան նրանց գործունեության մասին, կարծում է հայ քահանան

PanARMENIAN.Net - 2011-ի տվյալներով Հայաստանում գրանցված է 67 կրոնական կառույց, որոնցից 9-ը պատկանում են Հայ առաքելական եկեղեցուն, մնացածները` աղանդներին: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը: Անդրադառնալով նրան, թե որ կրոնական կառույցները կարող են վտանգավոր լինել երկրի համար, Ամարյանն ասել է. «Վտանգավոր են կրոնական կառույցները, որոնց գործունեության մասին ոչինչ հայտնի չէ»: Նրա կարծիքով, նման կառույցների գործողությունները կարող են կործանիչ լինել Հայաստանի համար:

Իր հերթին սբ. Հովհաննես եկեղեցու քահանա Շմավոն Ղևոնդյանը նշել է, որ ի տարբերություն աղանդների, ՀԱԵ գործունեության մասին ողջ տեղեկատվությունը ներկայացված է հասարակությանը գրքերի, ինչպես նաև տարբեր կայքերի միջոցով: «Աղանդներին ձեռնտու չէ, որպեսզի մարդիկ իմանան, թե հատկապես ինչ է քարոզում դավանանքն աղանդի ներսում, քանի որ նրանք կսկսեն համեմատել աղանդները եկեղեցու հետ, ինչն իր հերթին կհանգեցնի նրան, որ աղանդների հետնորդների քանակը զգալիորեն կնվազի»,- ասել է նա:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---