30 մայիսի 2011 - 12:35 AMT
Փոլադ Բյուլբյուլօղլի. Սարգսյան-Մեդվեդև-Ալիև հանդիպմանը կլուծվեն գաղտնի հարցեր

Դովիլի հայտարարությունը կարևոր էր ու ճշիտ ժամանակին: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին: «Առաջին անգամ որոշակի ժամկետ է դրվել ղարաբաղյան խնդրի վերաբերյալ բանակցություններում: Ինձ թվում է, որ ամենակարևորն առաջին քայլն անելն է: Եթե նախագահները պայմանավորվածության գան, ապա բոլոր մանրամասները կարտացոլվեն: Գլխավորը սկզբունքային պայմանավորվածություն ձեռք բերելն է»,-ասել է դեսպանը:

Անդրադառնալով հունիսին Հայաստանի, ՌԴ-ի ու Ադրբեջանի նախագահների ու ԱԳ նախարարների մակարդակով կայանալիք հանդիպմանը՝ Փոլադ Փյուլբյուլօղլին նշել է, որ նախագահների ու նախարարների մակարդակով անցնող հանդիպումները լինելու են «առանձնազրույցների» տեսքով: «Այստեղ լուծվում են որոշակի գաղտնի հարցեր: Ընդհանուր ուղղվածությունը հուշում է, որ ղարաբաղյան հակամարտության խնդրի լուծումը հասնունանում է»,-ասել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը: