Արցախի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Աբխազիայի նախագահի մահվան կապակցությամբ30 մայիսի 2011 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Աբխազիայի Հանրապետության փոխնախագահ Ալեքսանդր Անկվաբին` Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշի մահվան կապակցությամբ:Հեռագրում ասված է. «Սրտի կսկիծով ընդունեցի ականավոր պետական եւ քաղաքական գործիչ, Աբխազիայի Հանրապետության նախագահ Սերգեյ Վասիլիի Բագապշի մահվան ողբերգական լուրը: Սերգեյ Վասիլիին կմնա իր ժողովրդի հիշողության մեջ, բոլոր նրանց, ովքեր ճանաչում էին նրան, որպես իսկական հայրենասեր, ով իր կյանքը նվիրաբերել է հանուն Աբխազիայի ազատության ու անկախության պայքարին: Լինելով խելացի եւ հարգալից առաջնորդ` նա անգնահատելի ավանդ է ներդրել աբխազական պետականության կայացման, նրա անվտանգության ամրապնդման, իր երկրի զարգացման ու բարգավաճման գործում: Հենց նրա ղեկավարությամբ է Աբխազիայի անկախությունը ստացել միջազգային ճանաչում: Անդառնալի կորստի` Սերգեյ Վասիլիի Բագապշի մահվան կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, ողջ աբխազ ժողովրդին, հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |