Կոստանդնուպոլիսի պատրիարքի աթոռին հավակնում է ՀԱԵ Գերմանիայի թեմի ղեկավար արքեպիսկոպոս Գարեգին Բեկջյանը

PanARMENIAN.Net - Հայ առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլիսի պատրիարքի ընտրությունները կարող են կայանալ մոտ ապագայում: Առայժմ անբուժելի հիվանդ պատրիարք Մեսրոպ II Մութաֆյանին փոխարինում է աթոռակից պատրիարք, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, սակայն Պատրիարքի աթոռին հավակնում է ՀԱԵ Գերմանիայի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Գարեգին Բեկջյանը: Ինչպես գրում է թուրքական Hurriyet Daily News թերթը, Բեկջյանը եղել է Ստամբուլում Պատրիարքության 550-ամյակի տոնակատարությանը, որը Մեսրոպ II-ի հիվանդության պատճառով նշվել է ոչ մեծ ընդունելությամբ: Բեկջյանի խոսքերով, որը արքեպիսկոպոս Աթեշյանի հիմնական հակառակորդներից է, Կոստանդնուպոլիսի պատրիարքությունը պետք է հեռու մնա քաղաքականությունից: Նա նշել է, որ 1998-ին դեռ առողջ պատրիարքի օրոք աթոռակից պատրիարքի ընտրությունները գործարք են եղել թուրքական կառավարության հետ:

Թուրքական օրենքների համաձայն հայկական համայնքի պատրիարքը պետք է անպայման լինի Թուրքիայի քաղաքացի: Արքեպիսպոկոս Գարեգին Բեկջյանը ծնվել է Թուրքիայում և ունի Թուրքիայի և Գերմանիայի երկքաղաքացիություն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---