Հայաստանը որոշել է պայքարել մաքուր մագնեզիումի էժան մատակարարումների առաջատարի` Չինաստանի հետ

Հայաստանը որոշել է պայքարել մաքուր մագնեզիումի էժան մատակարարումների առաջատարի` Չինաստանի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանում կառուցվելու է մաքուր մագնեզիումի արտադրության գործարան Մերգելյանի անվան ինստիտուտի Եղվարդի մասնաճյուղի հիման վրա: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը: Գործարանի շինարարության տեղի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ այնտեղով անցնում է երկաթգիծ, որը կարելի է հետագայում օգտագործել արտադրվող արտադրանքը տեղափոխելու համար:

Նրա խոսքերով, հայ գիտնականները մշակել են համեմատաբար էժան մագնեզիումի ստացման գործընթացը, որը կարելի է արտահանել: «Նախագիծն արդեն հասցվել է ներդրումային փուլին, բանակցություններ են ընթանում ներդրողների հետ»,- ասել է նա:

ԶՀԳ ղեկավարը նշել է, որ այդ նախագծի հիմքում հայ գիտնականների «նոու հաուն» է: Առաջին փուլում նախատեսվում է արտադրել տարեկան 300 տոնա մագնեզիում, որի համար պահանջվում է 1 մլն դոլար, բայց կա նաև երկրորդ փուլը, որը գնահատվում է 6 մլն դոլար` տարեկան 10 հազար տոննա և «վարդագույն երազանք»` տարեկան 50 հազար տոննա: «Վերջին ցուցանիշը կարող է իրական դառնալ, երբ կկարողանանք շահագործելՍևանի շրջանում գտնվող հաքավայրերը»,- ասել է Ռոբերտ Հարությունյանը:

Նրա խոսքերով, գրավոր շահագրգռվածություն արդեն ստացվել է Ռուսաստանի և Իրանի ներդրողների կողմից: Այս ոլորտում առաջատարը Չինաստանն է, որն արտադրում է տարեկան 500 հազար տոննա մագնեզիում` իրականացնելով նրա էժան մատակարարում: «Մեր մշակումը թույլ կտա առաջ անցնել չինական մշակումից»,- ասել է նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---