Օլեգ Եսայան. 1918 թվականը հայոց պետականության վերականգնման խորհրդանիշն է

Օլեգ Եսայան.  1918 թվականը հայոց պետականության վերականգնման խորհրդանիշն է

PanARMENIAN.Net - Մայիսի 30-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ կլոր-սեղան քննարկում՝ նվիրված 1918թ.-ին Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 93-րդ տարեդարձին: Միջոցառմանը մասնակցում էին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ԼՂՀ ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, Մոսկվայում գործող հայկական հասարակական կազմակերպությունների, հայ համայնքի եւ լրատվամիջոցների ներկայացուցիչները:

Բացման խոսքով հանդես եկավ ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն, ով իր խոսքում շեշտեց 1918թ. Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման փաստի պատմական նշանակությունը` որպես հայոց պետականության վերականգնման խորհրդանիշ: Դեսպանն ընդգծեց նաեւ, որ նման հանդիպումները հանդես են գալիս որպես երկխոսության հարթակ՝ կամրջելով անցյալի իրողությունները ներկայիս զարգացումներին, ինչպես նաեւ հնարավորություն ընձեռելով սփյուռքի հայրենակիցների հետ տեսակետներ փոխանակել պետականության զարգացմանն ուղղված առանցքային հարցերի շուրջ:

Կլոր-սեղան քննարկմանը ելույթներով հանդես եկան՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Է. Հարությունյանը, «Արարատ» հասարակական կազմակերպության նախագահ Է. Դոլբակյանը, Ռուսաստանի (ԱԳՆ) Միջազգային հարաբերությունների ինստիտուտի հայ ուսանողների միավորման նախագահ Հենրի Սարդարյանն ու այլ հրավիրվածներ: Բանախոսներն իրենց ելույթներում անդրադարձան Առաջին Հանրապետության հռչակման շուրջ քաղաքական եւ պատմական տարաբնույթ հարցերին: Միջոցառման ավարտին «Արարատ» հասարակական կազմակերպության նախագահ Է. Դոլբակյանը ներկաների ուշադրությանն արժանացրեց նոր լույս ընծայված գեներալ Գ. Կորգանովի «Կովկասյան ճակատում հայերի մասնակցությունը Առաջին Համաշխարհային պատերազմում» գիրքը, որի ռուսերեն թարգամանությունը պատրաստել են Յու. Փիրումյանն ու Է. Դոլբակյանը, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---