Տիգրան Պետրոսյանը ՆՏԸ համալսարանի գավաթի խաղարկությանը 4 տուրերից հետո 3,5 միավոր է հավաքել![]() 31 մայիսի 2011 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը շարունակում է ելույթ ունենալ Հնդկաստանի Օրիսա նահանգի Բհուբանեսվար քաղաքում անցկացվող ՆՏԸ համալսարանի գավաթի խաղարկությանը: 4-րդ տուրում նրա մրցակիցը Շարմա Հիմանսուն էր (Հնդկաստան), հայ շախմատիստը կարողացավ սև ֆիգուրներով կիսել միավորները: 5-րդ տուրում նա իր ուժերը կչափի Սուայանգսու Սատյապրագյանայի հետ (Հնդկաստան): Նա 4 հնարավորից վաստակել է 3,5 միավոր և մրցաշարի առաջատարին զիջում է միայն 0,5 միավորով: Մեկ այլ հայ գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը (Բելառուսիա) նույնպես 3,5 միավոր է վաստակել, իսկ միջազգային վարպետ Կարինա Կասպարովան` 2: Առաջնությունը կավարտվի հունիսի 6-ին, հաղորդում է armchess.am-ը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |