ECRI-ն Ադրբեջանին մեղադրում է հայի բացասական կերպարի կանխամտածված ձևավորման մեջ31 մայիսի 2011 - 17:50 AMT PanARMENIAN.Net - 2007 թվականի մայիսից ի վեր, երբ հրապարակվեց Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովի (European Commission against Racism and Intolerance - ECRI) զեկույցը` նվիրված Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակին, մասնավորապես` ազգային, էթնիկ և կրոնական փոքրամասնությունների իրավունքների և ազատությունների, ԶԼՄ վիճակի և խոսքի ազատության վերաբերյալ, որոշ փոփոխություններ են տեղի ունեցել, սակայն մինչ օրս երկրում հետևողականորեն ձևավորվում է հայի բացասական կերպարը: «Հայաստանի Հանրապետության մասին մշտական բացասական հիշատակումները հանգեցնում են հայազգի մարդկանց հանդեպ բացասական ընկալման ձևավորմանը: Մենք Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում մի միջավայր ստեղծել, որտեղ ծագումով հայ մարդիկ կկարողանան առանց վախի բարձրաձայնել իրենց էթնիկ պատկանելությունը: Ադրբեջանի բոլոր քաղաքական կուսակցությունները պետք է հանդես գան ընդհանրապես հայերի ու Հայաստանի նկատմամբ պետական մակարդակով ֆինանսավորվող և քաջալերվող քսենոֆոբիայի և հայատյացության քաղաքականության դե,»,- ասվում է ECRI զեկույցում: Զեկույցում հիշատակվում է նաև մի քանի հարյուր հայազգիների մասին, որոնք ժամանակին չեն արձագանքել խորհրդային կարմիր անձնագրերը փոխելու օրենսդրական փոփոխությանը, ենթադրաբար վախենալով իրենց կյանքի և անվտանգության համար, ելնելով Ադրբեջանում հակահայ հիստերիայի իրականությունից: Այժմ էլ նրանք շարունակում են մնալ անօրեն կարգավիճակում, չեն մասնակցում քաղաքացիական գործընթացներին և այլն: «Հայերն ամեն օր կարող են խտրականության ենթարկվել: Հայ-ադրբեջանական խառնամուսնությունների արդյունքում ծնվածներից շատերը ստիպված են վերցնել իրենց ադրբեջանցի ծնողի ազգանունը, որպեսզի խուսափեն խնդիրներից»,- ընդգծվում է զեկույցում: ECRI զեկույցում նաև նշվում է, որ Ադրբեջանում խնդիրներ կան նաև այլ ոլորտներում, օրինակ` միջազգային պաշտպանության կարիք ունեցող չգրանցված կրոնական խմբերի և անձանց դրությունը: Բացի դրանից, կրոնական համայնքների նկատմամբ որոշ սահմանափակող դրույթներ խստացվել են, մի շարք դեպքեր են գրանցվել, երբ վերագրանցման դիմումները հետաձգվում են, հաղորդում է ԵԽ պաշտոնական կայքը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |