Բաքուն խոստանում է ապահովել հայերի անվտանգությունը Եվրատեսիլում, բայց դժվար թե կատարի խոստումը31 մայիսի 2011 - 21:45 AMT PanARMENIAN.Net - «Ադրբեջանական պետությունը պատրաստ է Բաքվում 2012 թվականին կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցող Հայաստանի ներկայացուցիչների անվտանգության համար երաշխիքներ տրամադրել»,- հայտնել է Ադրբեջանի սպորտի և երիտասարդության նախարար Ազադ Ռագիմովը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: Պրակտիկան ցույց է տալիս, որ լիարժեք անվտանգության ապահովման մասին Ադրբեջանի նման վստահեցումները միշտ էլ դատարկ խոսքեր են մնում: Մի անգամ չէ, որ այդպես է եղել. հասարակական, մշակութային, սպորտային միջոցառումներ կազմակերպելիս Բաքուն հայտարարել է, որ կապահովի Հայաստանից մասնակիցների անվտանգությունը, սակայն վերջին րոպեին պարզվել է, որ ադրբեջանական ղեկավարությունը բոլորովին ի վիճակի չէ երաշխավորել այդ անվտանգությունը: Այդ միջոցին Հայաստանը դեռևս չի կողմնորոշվել Եվրատեսիլ 2012-ին մասնակցելու հարցում: Մայիսի 14-ին Դյուսելդորֆում ադրբեջանական Էլլա և Նիկի (Ell/Nikki) դուետը «Running Scared» երգով «Եվրատեսիլ 2011» միջազգային երաժշտական մրցույթի հաղթող դարձավ: Համերգի կանոնների համաձայն, հաջորդ Եվրատեսիլը տեղի կունենա հաղթողի երկրում, այս դեպքում` Բաքվում: Մայիսի 10-ին Դյուսելդորֆում կայացավ «Եվրատեսիլ 2011» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Հայաստանը մրցույթում ներկայացնում էր Էմմին, որը հանդես եկավ 4-րդ համարի տակ և ներկայացրեց «Boom-Boom» երգը (երաժշտություն` Apricota, խոսք` Սոսի Խանիկյան, գործիքավորում` Արա Թորոսյան): Երգչուհու ելույթից առաջ շատ հայ արտիստներ հավատում էին, որ «Boom-Boom» երգը մտնելու է մրցույթի լավագույն հնգյակ: Սակայն Էմմին չկարողացավ անցնել մրցույթի եզրափակիչ: Հարկ է նշել, որ ինքնին երգի ընտրությունը մեծ աղմուկ էր բարձրացրել Հայաստանում, քանի որ երկրպագուների մի մասը գտնում էր, որ Boom-Boom երգը ընտրվել է անազնիվ ճանապարհով, քանի որ բոլոր կայքերում, սոցցանցերում առաջատարը АYO երգն էր (երգի հեղինակ՝ ԴերՀովա - Հարութ Տեր-Հովակիմյան): Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |