«ՀայՌուսգազարդը» ՀԾԿՀ համաձայնեցմանն է ներկայացրել 2011-2013թթ. ներդրումային ծրագիրը

«ՀայՌուսգազարդը» ՀԾԿՀ համաձայնեցմանն է ներկայացրել 2011-2013թթ. ներդրումային ծրագիրը

PanARMENIAN.Net - «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանն է ներկայացրել իր 2011-2013թթ. լրամշակված ներդրումային ծրագիրը: Ինչպես նշվում է ընկերության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, 2011-2013թթ. ներդրումային ծրագրով նախատեսվում է իրականացնել 14,9 մլրդ դրամի ընդհանուր ներդրումներ, որից 2011 թվականին` 8,5 մլրդ դրամ:

Ներդրումները կիրականացվեն հետևյալ ուղղություններով` գազափոխադրման համակարգում Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի վերակառուցման և ընդլայնման համար` 1 227,6 մլն դրամ, որից 519,6 մլն դրամը` 2011 թվականին: Գազափոխադրման համակարգի վերակառուցման համար` 4 836,6 մլն դրամ, որից 2 745,1 մլն դրամը 2011 թվականին, գազափոխադրման համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումները` 429,1 մլն դրամ, որից 77,5 մլն դրամը 2011 թվականին: Գազաբաշխման համակարգի ընդլայնման համար ` 1 026,3 մլն դրամ, որից 681,3 մլն դրամը 2011 թվականին, գազաբաշխման համակարգի վերակառուցման համար` 2 957.5 մլն դրամ, որից 1 084,4 մլն դրամը 2011 թվականին:

Գազաբաշխման համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումների համար ուղղվել է 4 385,6 մլն դրամ, որից 3 383,1 մլն դրամը` 2011 թվականին: Ազդանշանային սարքերի ինքնաշխատ վթարային կափույրների տեղակայման համար հատկացվել է 3 285,0 մլն դրամ, որից 3 մլն դրամը` 2011 թվականին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---