Հայաստանի բնակչության պետռեգիստրում երեխաների հաշվառումը կատարված է 85-90%-ով

PanARMENIAN.Net - Հայաստանի բնակչության պետական ռեգիստրում մինչև 16 տարեկան երեխաների հաշվառումը կատարված է 85-90%-ով: Այդ մասին փոխվարչապետի մոտ աշխատանքային խորհրդակցության ընթացքում հայտնել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը: Նրա խոսքով, մայիսի 31-ի դրությամբ ռեգիստրում արդեն հաշվառված է 310 հազար 550 երեխա, 60 հազար 898-ի գործերը պատրաստ են մուտքագրման:

Խորհրդակցության շրջանակում նշվել է, որ ներկայումս ՀՀ բնակչության պետական ռեգիստրը հանրապետության բնակչության պատկերն արտացոլում է մինչև 90% ճշգրտությամբ, սակայն այս գործընթացը, ինչպես նաև կիրառվող տեխնիկական և իրավական մեխանիզմները, հնարավորություն կտան կարճ ժամանակ հետո ավելի ամբողջական ռեգիստր ձևավորել:

Արձանագրվեց նաև, որ ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանում փոփոխություն կկատարվի, որի համաձայն ուսումնական հաստատություններում երեխաների ընդունելության ժամանակ պարտադիր կպահանջվի նաև ՀՀ բնակչության պետական ռեգիստրում գրանցված լինելու մասին տեղեկանք, հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---