«Հայկական հարցի» վերաբերյալ խորհրդաժողովում ելույթ կունենա Ջերմեն Մակքալպինը Յամայկայի համալսարանից 4 հունիսի 2011 - 10:30 AMT PanARMENIAN.Net - Վաշինգտոնում «Հայկական հարցի» վերաբերյալ խորհրդաժողովում, որը կազմակերպում է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ANCA), ելույթ կունենա միջազգային իրավունքի և մարդու իրավունքների, խտրականության արդյունքում տուժածներին փոխհատուցումների և պաշտպանության հարցերով փորձագետ, դոկտոր Ջերմեն Մակքալպինը Յամայկայի համալսարանի Կարիբյան կենտրոնից: Ջերմեն Մակքալպինը Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին փոխհատուցման մասին զեկույցի համահեղինակն է Հայոց ցեղասպանության հայտնի հետազոտողներ Ալֆրեդ դե Զայասի, Անրի Տյերիի և Կանադայում Հայաստանի նախկին դեսպան Արա Պապյանի հետ միասին: «Մենք ողջունում ենք դոկտոր Մակքալպինին մեր խորհրդաժողովում, հատկապես Հայոց ցեղասպանության իրավական կողմի շուրջ նրա աշխատանքի համար»,- ասել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Ջերմեն Մակքալպինը ելույթ կունենա միջազգային իրավունքի գծով մասնագետ Սուսան Կարամանյանից հետո: ANCA-ի «Հայկական հարցի» վերաբերյալ խորհրդաժողովը տեղի կունենա Վաշինգտոնում հունիսի 24-ից 27-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |