Հիլարի Քլինթոն. ԱՄՆ-ը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում կշարունակի աշխատել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ

Հիլարի Քլինթոն. ԱՄՆ-ը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում կշարունակի աշխատել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ

PanARMENIAN.Net - «Ինձ համար շատ հաճելի է հերթական անգամ ողջունել իմ գործընկերոջը Վաշինգտոնում: Վերջին երկու տարիների ընթացքում ես հիանալի հնարավորություն եմ ունեցել բազմիցս հանդիպելու նրա հետ»,- Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Նա ընդգծել է ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ռազմավարական հարաբերությունների և այն հարցերի շրջանակ կարևորությունը, որոնց շուրջ երկրները միասին աշխատում են` երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: «Մենք հակված ենք ընդլայնել և խորացնել մեր հարաբերությունները և մտադիր ենք շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- նշել է նա:

Ադրբեջանի ԱԳ նախարարն իր հերթին նշել է երկու երկրների միջև հարաբերությունների հաջող զարգացումը: «Մեր հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում: Մենք պետք է առավել խորացնենք մեր համագործակցությունը»,- ասել է նա:

Մամեդյարովը շնորհակալություն է հայտնել Հիլարի Քլինթոնին տարածաշրջանում խաղաղություն և կայություն բերելու և ղարաբաղյան հակամարտության լուծմանը նպաստելու ջանքերի համար: Վերջերս համանախագահ երկրները հայտարարություն ընդունեցին, որը, իմ կարծիքով, նույնպես միանգամայն օգտակար է, քանի որ միջազգային հանրությունը հետևում է այդ չկարգավորված հակամարտությանը»,- ասել է նախարարը:

Մայիսի 26-ին ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահները Դովիլում «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ժամանակ համատեղ հայտարարություն են ընդունել: Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ են արել «քաղաքական կամք դրսևորել և հունիսին կայանալիք հայ-ադրբեջանական գագաթաժողովի ընթացքում ավարտել (Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման) հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները»:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը` Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ, կկայանա հունիսի 25-ին Կազանում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---