Մեկնարկեց BarCamp Yerevan 2011 չկոնֆերանսը

Մեկնարկեց BarCamp Yerevan 2011 չկոնֆերանսը

PanARMENIAN.Net - Արդեն մի քանի ժամ է, ինչ մեկնարկել է BarCamp Yerevan 2011 չկոնֆերանսը: Բացմանն իրենց խոսքն ասացին չկոնֆերանսի աջակիցները:

Առաջին ներկայացմամբ հանդես եկավ Օպերա Սոֆթվեր ընկերության Ստանդարտների տնօրեն Չարլզ ՄքՔեթիՆևիլը «Ժամանակակից վեբ-ստանդարտների մոգությունը» թեմայով:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Չարլզ ՄքՔեթիՆևիլը նշեց, որ մասնակցել է բազմաթիվ BarCamp-երի, իսկ Հայաստանում առաջին անգամ է. «Ես քիչ հայ ծրագրավորողների գիտեմ, բայց ում էլ գիտեմ բավական խելացի են: Իսկ BarCamp-ն այստեղ առողջ է միջավայրում է անցնում. իսկ առողջ BarCamp-ը նշանակում է առողջ զարգացած հասարակություն, իսկ առողջ զարգացած հասարակությունը սովորաբար լավ գործեր է անում»:

Օպերա Սոֆթվեր ընկերության հաղորդակցությունների գծով մենեջեր Վլադիմիր Իսաևը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Opera Mini-ի Հայաստանյան օգտագործողները ամսական միջինում ավելի շատ էջեր են դիտում, քան Ռուսաստանում: «Միջինում ամեն ռուսաստանցի օգտագործող դիտում է ամսական 800 էջ, իսկ հայաստանյան օգտագործողները 1400 էջ: Սա այն հարցն է, որ ես միշտ ինքս ինձ հարցնում եմ: Մենք չգիտենք, թե ինչպես է այսպես պատահում»:

Ըստ Վլադիմիր Իսաևի Opera բրաուզերը հանրաճանաչ է մասնավորապես ԱՊՀ երկրներում: Opera-ն ունի 60 միլիոն օգտագործող ամբողջ աշխարհում, իսկ Opera mini-ն 150 միլիոն:

BarCampYerevan 2011-ի պաշտոնական թեգն է #barcampevn11.

BarCamp-ը միջոցառումներ կազմակերպելու նոր ձևաչափ է, որն առաջին անգամ կիրառվել է 2005թ-ին ԱՄՆ-ում՝ Silicon Valley-ում, և հետո ստացել է լայն տարածում ամբողջ աշխարհում։ BarCamp են անվանում տեղեկատվական տեխնոլոգիաների, Ինտերնետի և նոր մեդիաների թեմաներով չկոնֆերանսները։ Չկոնֆերանս, քանի որ միջոցառումն անցնում է ոչ ֆորմալ մթնոլորտում, ինչը ապահովում է բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում։ Երևանում BarCamp չկոնֆերանսը անցկացվում է 2009-ից։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---