Խաչատրյանի անվան մրցույթի մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին կոմպոզիտորի հիշատակին 6 հունիսի 2011 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 6-ին Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մասնակիցները իրենց հարգանքի տուրքը մատուցեցին մեծ կոմպոզիտորին, այցելելով Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն, որտեղ հանգչում է կոմպոզիտորի աճյունը: Մասնակիցներին միացել էր ԱՊՀ-Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սմբատյանը, հայ ականավոր կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանը և Ալեքսանդր Հարությունյանը, ինչպես նաև կոմպոզիտորի տաղանդի երկրպագուները: Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կայանալու է Հունիսի 6-13-ը Երևանում: Այս տարի Երևան են ժամանելու 36 երաժիշտ 11 երկրներից: Մրցույթին մասնակցում են Հայաստանից, ԱՊՀ երկրներից, Եվրոպայից, ԱՄն-ից, Կանադայից, Ավստրալիայից, Լիբանանից, Իսպանիայից, Վրաստանից, Չինաստանից, Կորեայի Հանրապետությունից և Դոմինիկյան Հանրապետությունից: Դաշնակահարների մրցույթի ժյուրիի նախագահն է լինելու Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը, իսկ կոմպոզիտորների մրցույթի ժյուրիի նախագահն է լինելու Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Երաժշտության տեսության ամբիոնի վարիչ և պրոֆեսոր Ռոբերտ Ամիրխանյանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |