Շվեդ խորհրդարանականը հերքում է Ադրբեջանում իրեն վերագրված խոսքերը Եղեռնի մասին 6 հունիսի 2011 - 19:43 AMT PanARMENIAN.Net - Շվեդ խորհրդարանական Դեսիրե Պեթրուսը հերքում է Ադրբեջանի կողմից իրեն վերագրվող արտահայտությունները, թե ցեղասպանության ճանաչումը սխալ քայլ է: Այդ արտահայտությունները հերքվում են Շվեդիայի պատգամավորի կողմից Շվեդիայի հայ համայնքից Վահագն Ավետյանին ուղարկված նամակում: «Ես նման արտահայտություն չեմ արել»,- ասել է պատգամավորը Վահագն Ավետյանին ուղված նամակում: «Ես ասել եմ, որ կարծում եմ, թե, հաշվի առնելով քրիստոնեադեմոկրատական կուսակցության դիրքորոշումը, ընհանուր առմամբ, ցեղասպանությունների ճանաչումը խորհրդարաններում միգուցե այդքան էլ ճիշտ չէ: Նման որոշումները պետք է ընդունվեն միջազգային դատարանների կողմից: Ավելի ճիշտ կլինի ճանաչել, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել: Այդ կապակցությամբ մենք որևե առարկություն չունենք»- ասված է Պետրուսի նամակում: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |