«Հայկական հարցի» վերաբերյալ ANCA համաժողովին կմասնակցեն միջազգային իրավունքի առաջատար մասնագետներ

«Հայկական հարցի» վերաբերյալ ANCA համաժողովին կմասնակցեն միջազգային իրավունքի առաջատար մասնագետներ

PanARMENIAN.Net - Միջազգային իրավունքի և ռազմական հանցագործությունների առաջատար մասնագետ Նիկոլաս Քույումջյանը ելույթ է ունենալու «Հայկական հարցի» վերաբերյալ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) համաժողովում, որը տեղի է ունենալու Վաշինգտոնում հունիսի 24-27-ը:

Նիկոլաս Քույումջյանը դասավանդում է Փենսիլվանիայի և Կալիֆորնիայի համալսարաններում և հայտնի է ակադեմիական միջավայրում որպես միջազգային իրավունքի և ցեղասպանության ու ռազմական հանցագործության մասնագետ:

«Մենք ողջունում ենք Նիկոլաս Քույումջյանի, Ջորջ Վաշինգտոն համալսարանի դեկան Սուսան Կարամանյանի, հայրենադարձության հարցերով մասնագետ Ջերմեն Մաքքալպինի և կառավարությանն առընթեր ANCA տնօրեն Քեյթ Նահապետյանի մասնակցությունը հայերի իրավունքների, Թուրքիայի կողմի փոխհատուցման և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերով բանավեճերին»,- ասել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---