Տիգրան Պետրոսյանը Բհուբանեսվարի միջազգային մրցաշարում զբաղեցրեց 2-րդ տեղը

Տիգրան Պետրոսյանը Բհուբանեսվարի միջազգային մրցաշարում զբաղեցրեց 2-րդ տեղը

PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը Հնդկաստանի Օրիսա նահանգի Բհուբանեսվար քաղաքում ավարտված մրցաշարում 11 հնարավորից վաստակեց 8,5 միավոր և 220 մասնակիցների մեջ նվաճեց երկրորդ մրցանակը: Հայ շախմատիստը միայն կես միավորով ետ մնաց հաղթողից` գրոսմայստեր Ալեքսեյ Ալեքսանդրովից (Բելառուս):

Պետրոսյանի հետ հավասար արդյունքներ ցույց տվեցին հնդիկ գրոսմայստերներ Չանդրան Պանչանաթանը և Աբհիջիթ Գուպտան, բայց նրանք Տիգրանից ետ մնացին լրացուցիչ ցուցանիշներով:

Գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը 8 միավորով գրավեց 7-րդ տեղը, հաղորդում է armchess.am-ը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---