Աբդուլլահ Գյուլը հավատում է, որ Եվրոպան երբեք երես չի թեքի Թուրքիայից 7 հունիսի 2011 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին ռազմավարական իմպերատիվ է եվրոպական ինտեգրման և Միության բոլոր 27 երկրների համար: Այդ մասին Լեհաստանում հայտնել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Նա նշել է, որ Թուրքիան ակտիվ դեր է խաղում Բալկաններում, Միջերկրածովում, Սև ծովում, Կովկասում և Մերձավոր Արևելքում, և անդամակցությունը ԵՄ-ին միայն կօգնի Եվրոպային` դիմակայելու գլոբալ մարտահրավերներին: «Թուրքիան խաղաղություն, կայունություն և անվտանգություն հաստատելու փորձեր է ձեռնարկում Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում և ընդունակ է իսլամական աշխարհում ժողովրդավարությանը տանող գործընթացներ սկսել: Մենք հավատում ենք, որ Եվրոպան երբեք երես չի թեքի այնպիսի հզոր ներուժից, ինչպիսին ունի Թուրքիան»,- ասել է Գյուլը, գրում է թուրքական Today’s Zaman թերթը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է Նա նշել է, որ իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը ՀՀ–ին երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում Հանդիպման օրը դեռ հայտնի չէ Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Բանկի պարտատոմսերը թողարկվել են 30 ամիս մարման ժամկետով Քաղաքացիները փակել են Երևան–Արմավիր ճանապարհը, Գյումրիում երթ է Մի խումբ քաղաքացիներ էլ երթ են անցկացնում Գյումրիում՝ կոչ անելով միանալ բողոքի ակցիաներին |