Հայաստանի մասնավոր հատվածն ունի ապագա, վստահ է TAM/BAS ծրագրի տնօրեն Շարլոտ Ռուխեն

Հայաստանի մասնավոր հատվածն ունի ապագա, վստահ է TAM/BAS ծրագրի տնօրեն Շարլոտ Ռուխեն

PanARMENIAN.Net - Հունիսի 7-ին Երևանում կայացավ «Արևելյան գործընկերության» երկրներում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) TAM/BAS ծրագրի բացման պաշտոնական արարողությունը, կազմակերպված «FAINBERG» ապրանքանիշային և մարքեթինգային ընկերության կողմից: 2011 թվականին 6 երկրներին` Հայաստանին, Բելառուսին, Ադրբեջանին, Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային ԵՄ կողմից տրամադրված 5 մլն եվրոյով կիրականացվեն առնվազն 30 TAM և 500 BAS նախագծերը: Այս ծրագրերը Հայաստանում իրականացվում են 2003 թվականից և ֆինանսավորվել են առաջատար միջազգային կառույցների կողմից, իսկ դրանց իրականացման համար ընտրվել է 106 խորհրդատվական ընկերություն, որոնց թվում` «Ամերիա» ՓԲԸ, FAINBERG LLC, EV Consulting և այլն:

Կարևորելով Հայաստանում ծրագրերի իրականացումը` EBRD երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգն ընդգծել է, որ հանրապետությունում բանկի ռազմավարությունն ուղղված է մասնավոր հատվածի մրցունակության բարձրացմանը: «Մենք շեշտը դնում ենք ՓՄՁ զարգացման վրա, որը Հայաստանի տնտեսության հիմքն է»,- ասել է նա: Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարն իր հերթին համաձայնել է Ռազլոգի հետ և ընդգծեկլ, որ ծրագրերի արդյունքները նկատելի կլինեն արդեն մեկ տարի անց:

TAM/BAS ծրագրի տնօրեն Շարլոտ Ռուխեն նշել է Հայաստանի մասնավոր հատվածի զարգացման բարձր մակարդակը, որը, նրա կարծիքով, ունի ապագա: «Ծրագրի նպատակը ՓՄՁ-ը համապատասխանեցնելն է այն պահանջներին, որոնք թույլ կտան ֆինանսավորում ստանալ EBRD-ից և այլ բանկերից»,- ասել է նա:

6  07.06.11 - Երևանում մեկնարկեց ՎԶԵԲ-ի TAM/BAS ծրագիրը "Արևելյան Գործընկերության" երկների համար
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---