Բրադկե. Պատերազմը ղարաբաղյան հակամարտության կարգավորման չի հանգեցնի![]() 8 հունիսի 2011 - 10:34 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ հաստատել է Վաշինգտոնի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման առնչությամբ: Այդ մասին լրագրողներին է հաղորդել ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահ Ռոբերտ Բրադկեն: Նրա խոսքով, այժմ հիմնախնդրի խաղաղ կարգավորման եզակի հնարավորություն է ընձեռվել, և կողմերը չպետք է բաց թողնեն այդ շանսը, որովհետև այդ խնդրին այլ լուծում չկա: «Պատերազմը ղարաբաղյան հակամարտության կարգավորման և փախստականների վերադարձի չի հանգեցնի: ԱՄՆ-ը, ինչպես և ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահ երկրները, հավատարիմ է հակամարտության միայն խաղաղ կարգավորմանը»,- ասել է Ռոբերտ Բրադկեն, հաղորդում է ANS Press-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |