Ռաֆայել Նազարյանը վստահ է, որ Հայաստանի երիտասարդական հավաքականին մեծ ապագա է սպասում

Ռաֆայել Նազարյանը վստահ է, որ Հայաստանի երիտասարդական հավաքականին մեծ ապագա է սպասում

PanARMENIAN.Net - «Ես գոհ եմ խաղից, մենք կարողացանք նման հաղթանակ տանել տաս հոգով, թեև դեռ աշխատելու տեղ ունենք: Բայց եթե փոքրամասնությամբ կարողացանք այնպես անել, որ խաղի որակը չընկնի, ապա կարող եմ ասել, որ այս ֆուտբոլիստներին մեծ ապագա է սպասում», - Մոնտենեգրոյի հավաքականի հանդեպ հաղթանակից հետո ասել է Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի մարզիչ Ռաֆայել Նազարյանը:

Մարզիչը խոստովանել է, որ նման խաղ չէր սպասում իր սաներից: Իսկ ընդմիջմանը նրանց ասել էր, որ պետք չէ միայն պաշտպանվել, և անհրաժեշտ է կարճ փոխանցումներով խաղալ: «Ֆուտբոլիստները պետք է հոգեբանորեն նախապատրաստվեն, ապագան ցույց կտա, թե նրանք ինչի են ընդունակ», - ավելացրել է Նազարյանը, որի ղեկավարությամբ առաջին իսկ խաղում Հայաստանի երիտասարդական ընտրանու ֆուտբոլիստները 4:1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեցին Չեռնոգորիայի հավաքականին:

Մոնտենեգրոյի հետ հանդիպումը ԵԱ-2013 ընտրական մրցաշարի շրջանակներում առաջինն էր Հայաստանի երիտասարդական հավաքականի համար, և թիմն իր խմբում 3 միավոր վաստակեց: Նույնքան միավոր ունեն նաև Մոնտենեգրոյի և Չեխիայի հավաքականները:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---