Աթենքում կայացել է «Վիլիամ Սարոյանը իր գունանկարների տեսանկյունից» երեկոն 8 հունիսի 2011 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 6-ին Աթենքի Հույն-Ամերիկյան միության թատերասրահում կայացավ «Վիլիամ Սարոյանը իր գունանկարների տեսանկյունից» խորագիրը կրող երեկոն: Միջոցառման բացումը կատարեց և օրվա բանախոսին ներկայացրեց հունահայ հասարակական գործիչ, գրող, Հունահայկական ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Հովսեփ Քասսեսյանը: Սարոյանի գունանկարների պատկերների ցուցադրության ընկերակցությամբ բանախոսեց գեղանկարիչ, Սալոնիկի Արիստոտելի համալսարանի դասախոս Դիմիտրի Զուրուդիսը: Բանախոսը զուգահեռներ անցացրեց Սարոյանի գրությունների և գունանկարների միջև, մասնագիտական բացատրություններով հույն հասարակությանը ներկայացրեց մեծանուն գրող Վիլիամ Սարոյանին` իր գունանկարների տեսանկյունից: Վիլիամ Սարոյանի մահվան 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը կազմակերպում է Հույն-Ամերիկյան միությունը, Աթենքում ՀՀ դեսպանությունը Հունա-հայկական ուսումնասիրության կենտրոնի հետ համագործակցությամբ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |