Հայ և ռուս ոստիկանները քննարկում են հանցագործների համատեղ հետախուզության հարցերը

PanARMENIAN.Net - Աստրախանում տեղի է ունենում Ռուսաստանի ՆԳՆ միավորված կոլեգիայի և Հայաստանի ոստիկանության նիստը: Նիստի շրջանակներում ուշադրության կենտրոնում են լինելու հանցագործների համատեղ հետախուզության և տեղեկատվության փոխանակության հարցերը:

Հայկական պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, ՌԴ ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրգալիևը:

«Ռուսաստանը և Հայաստանն արդեն վաղուց են արդյունավետ համագործակցում այս ուղղությամբ, երկու երկրների իրավապահ մարմիններն ամեն տարի փոխադարձ հարցումներով ձերբակալում են հարյուրավոր հանցագործների: Հիմա հատուկ նշանակություն է ձեռք բերում ԱՊՀ միջպետական տեղեկատվական բանկը, գործարկվում են Ինտերպոլի ուղիները»,- նշել են ՌԴ ՆԳՆ մամլո կենտրոնում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Այսօրվա կոլեգիայի ընթացքում նախատեսվում է շոշափել թմրավաճառքի, հետաքննչական մարմինների համագործակցության հարցերը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---