Կաննում Հայաստանի ազգային կինոկենտրոնը ստորագրեց մի շարք դիստրիբուցիոն պայմանագրեր![]() ![]() PanARMENIAN.Net - Կաննի կինոշուկայի 10 օերի ընթացքում բազմաթիվ հանդիպումների և բանակցությունների ընթացքում Հայաստանի ազգային կինոկենտրոնը ստորագրեց մի խումբ դիստրիբուցիոն պայմանագրեր եվրոպական կինոարտադրողների հետ: Հովհաննես Գալստյանի «Խճճված երազներ» խաղարկային ֆիլմի դիստրիբուցիոն պայմանագիրը հինգ տարի ժամկետով պայմանագիր կնքեց Ֆրանսիայի «Ինսոմնիա վորլդսեյլզ» ընկերության հետ: Հայաստանի ազգային կինոկենտրոնը ստորագրել է նաև համագործակցության պայմանագրեր չեխական «Բարանդով» և ուկրաինական «Ինտերֆիլմ Պրոդաքշնի» հետ: Պայմանագրի համաձայն, Երևանում «Բարանդով» ստուդիայի շնորհանդեսը կկայանա աշնանը, որի շրջանակներում չեխ կինոարտադրողները ներկայացնելու են ֆիլմարտադրության ոլորտում իրենց փորձն ու հնարավորությունները: Այդ օրերին «Մոսկվա» կինոթատրոնում ներկայացվելու է մեկ մանկական չեխական ֆիլմ: Ուկրաինական «Ինտերֆիլմ Պրոդաքշնի» հետ կնքված պայմանագրի համաձայն, համատեղ նկարահանվելու է «Փարաջանով. Գեղեցիկի սիրահարը» ֆիլմը, որի վրա, նախնական տվյալներով կծախսվի 1.9 մլն եվրո, որի 50 տոկոսը կտրամադրի Հայաստանը: Կաննում հայկական պատվիրակության կազմում էին ռեժիսոր-պրոդյուսերներ Հովհաննես Գալստյանը և Արամ Սուքիասյանը, ռեժիսոր Արամ Շահբազյանը, «Ռեանիմացիա» անիմացիոն միջազգային փառատոնի տնորեն Վրեժ Քասունին, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը, «Ալավերդի» ֆիլմի պրոդյուսեր Վիկտորիա Լյուպիկը և այլոք: Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը հույս է հայտնում, որ 2015թ-ին Հայաստանը Կաննի կինոփառատոնում կներկայանա մրցութային ծրագրերում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |