Հայ ձեռարվեստի վարպետները Թեհրանում մասնակցում են միջազգային ցուցահանդեսի

PanARMENIAN.Net - Հունիսի 8-12-ը Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության կազմակերպությունը Թեհրանում կազմակերպում է ձեռարվեստի միջազգային ցուցահանդես: Ցուցահանդեսին Հայաստանից մասնակցում են Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի մանրանկարչուհի Հասմիկ Պետրոսյանը և Հայաստանի նկարիչների միության անդամ, Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի դիզայնի և դեկորատիվ - կիրառական արվեստի ամբիոնի վարիչ Անուշ Եղիազարյանը:

Հայաստանցի վարպետները Թեհրանի ձեռարվեստի միջազգային ցուցահանդեսում հանդես կգան թեմատիկ բազմազանություն ունեցող ավանդական գորգերով, գոբելեններով և կարպետներով: Հայ մասնագետների ձեռագործ այս աշխատանքները կրում են ազգային - ավանդական, ժամանակակից - նորարարական շունչ և առանձնանում են յուրօրինակ մտահղացմամբ և տեխնիկական կատարումով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---