Հունիսի 9-11-ը Հայաստանում անցնում են Մեքսիկայի մշակութային օրերը

Հունիսի 9-11-ը Հայաստանում անցնում են Մեքսիկայի մշակութային օրերը

PanARMENIAN.Net - Հունիսի 9-11-ը կայանալու է Մեքսիկայի մշակութային օրերը Հայաստանում, որի շրջանակներում սպասվում են մի շարք միջոցառումներ: Օրերը մեկնարկեցին Մեքսիկայի հեղափոխության մասին պատմող ցուցահանդեսով, որտեղ ներկայացված են Մեքսիկայի մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտի արխիվի 28 լուսանկարները` արված Կասասոլա ընտանիքի կողմից: Օրերի բացմանը ներկա է գտնվել ՀՀ-ում Մեքսիկայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆրեդո Պերես Բրավոն,(նստավայրը Մոսկվա) ով հունիսի 10-ին ԵՊԼՀ-ում հանդես կգա Մեքսիկայի մասին պատմող դասախոսությամբ: Բացի դրանից նախատեսված է նաև մեքսիկական ֆիլմերի ցուցադրություն, մասնավորապես Է. Ֆերնանդեսի 1946թ. «Սիրահարվածը», Դ. դե Ֆուզնետեսի 1933թ. «Մենդոսի քավորը» և Լ. Բունյուելի 1953թ. «Երազանքը ճամփորդում է տրամվայով» ֆիլմերը: Նույն օրը Գեղագիտական ազգային կենտրոնում կայանալու է «Մեքսիկան իմ աչքերով» մանկական ցուցահանդեսի բացումը, որտեղ Մեքսիկայի դեսպանը լավագույներին կհանձնի մրցանակներ:

Դեսպանը նաև հավելեց, որ հայերն ու մեքսիկացիները ունեն բազում ընդհանրական գծեր, մասնավորապես դա երևում է ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգում, որտեղ երկու ազգերը համատեղ նախագծերով են հանդես գալիս:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---