Յելի համալսարանի երգչախումբը համերգով հանդես կգա Երևանում

PanARMENIAN.Net - Յելի համալսարանի երգչախումբը (ԱՄՆ) կայցելի Հայաստան: Ինչպես ասվում է PanARMENIAN.Net ստացված նամակում, Յելի երգչախմբի շրջանավարտները հանդես կգան լայնամասշտաբ համերգով, որը կկայանա հունիսի 26-ին` ժամը 19:00-ին, Երևանի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում:

Համերգի շրջանակներում երգչախումբը ելույթ կունենա Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, ինչպես նաև համերգի հատուկ հյուրերի` կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կոնստանդին Օրբելյանի, «Փարոս» կամերային երգչախմբի և տենոր Եղիշե Մանուչարյանի հետ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---