Հայաստանը և Չինաստանը միասին կզարգացնեն զբոսաշրջությունը

Հայաստանը և Չինաստանը միասին կզարգացնեն զբոսաշրջությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հունիսի 10-ի նիստում հաստատել է Չինաստանի կառավարության կողմից զբոսաշրջության ոլորտում համաձայնագիրը: Ինչպես հաղորդել է նիստի ժամանակ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, համաձայնագիրն աջակցելու է զբոսաշրջիկների հոսքին և այս ոլորտում երկկողմանի հարաբերությունների զարգացմանը:

Հայաստանը շահագրգռված է տարբեր ոլորտներում Չինաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` ապրիլի 12-ին բացելով հայ-չինական գործարար համաժողովը: Նրա խոսքերով, սա ամենամեծ համատեղ միջոցառումն է, որը կազմակերպվել է երկու երկրների միջև: «Հայաստանի և Չինաստանի միջև առկա է քաղաքական հարաբերությունների շատ բարձր մակարդակ, և ունենալով նման հիմք, կարելի է զարգացնել նաև այլ հարաբերություններ»,- ասել է նա: Վարչապետի կարծիքով, երկկողմանի համագործակցության համար առաջնային կարող են լինել լեռնահանքային և քիմիական արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, ենթակառուցվածքների զարգացումը, գյուղատնտեսությունը, բարձր տեխնոլոգիաները:

Իր հերթին, Չինաստանի կոմկուսի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Լի Չանչունը նշել է, որ շատ ուրախ է համաժողովին ներկա գտնվելու և երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացումը քննարկելու համար: Նրա խոսքերով, առևտրատնտեսական հարաբերությունները երկկողմանի համագործակցության կարևոր մաս են, նշելով, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու պահից երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է 160 անգամ, իսկ անցյալ տարի աճել է 44.4 տոկոսով և հասել 436.7 մլն դոլարի: Միաժամանակ, Լի Չանչունը նշել է, որ պետք է քայլեր ձեռնարկել երկկողմանի առևտուրը հավասարակշռելու համար, հավելելով, որ Չինաստանը հետաքրքրված է հայկական ապրանքների ներկրմամբ, մասնավորապես կոնյակի:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---