Հասմիկ Պողոսյանը կարևոր է համարում Հայաստանում Մեքսիկայի օրերի անցկացումը

Հասմիկ Պողոսյանը կարևոր է համարում Հայաստանում Մեքսիկայի օրերի անցկացումը

PanARMENIAN.Net - Հունիսի 9-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ալֆրեդո Պերես Բրավոյին և դեսպանության մշակութային կցորդ Հենոք դե Սանտյագոյին, ովքեր Հայաստան են ժամանել ՀՀ-ում առաջին անգամ Մեքսիկայի մշակույթի օրերի անցկացման կապակցությամբ:

Նախարարը այդ առթիվ շնորհավորել է հյուրերին և օրերի անցկացումը կարևոր քայլ է համարել մշակութային հարաբերությունների զարգացման գործում: Նախարարն ընդգծել է նաև, որ «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Մեքսիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջև մշակույթի, կրթության, գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառում 2011-2014 թթ.» համագործակցության ծրագրի ստորագրումը կամրապնդի հայ-մեքսիկական իրավապայմանագրային դաշտը և հիմք կհանդիսանա մշակութային փոխանակումների համար:

Հանդիպման ավարտին դեսպան Ալֆրեդո Պերես Բրավոն շնորհակալություն հայտնեց Մեքսիկայի մշակույթի օրերի` թեպետ կարճատև, սակայն հետաքրքիր մեկնարկի ու անցկացման համար և հույս հայտնեց, որ նման սկիզբն անշուշտ խոստումնալից է ապագա համագործակցության համար ևս:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---