«Ոսկե ծիրանը» կմնեկնարկի իրանցի ռեժիսոր Աբաս Քիառոսթամիի «Վավերացված պատճեն» ֆիլմով

«Ոսկե ծիրանը» կմնեկնարկի իրանցի ռեժիսոր Աբաս Քիառոսթամիի «Վավերացված պատճեն» ֆիլմով

PanARMENIAN.Net - Իրանցի ռեժիսոր Աբաս Քիառոսթամիի «Վավերացված պատճեն» ֆիլմով կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային 8-րդ կինոփառատոնը: Ֆիլմը 2010 թ-ի Կաննի կինոփառատոնին արժանացել է բազմաթիվ մրցանակների, այս մասին լրագրողներին հայտնեց կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը Կինոփառատոնին այս տարի հայտ են ներկայացրել 81 երկրից 630 ֆիլմ, որից ընտրվել են 150 ֆիլմ 45 երկրից: Հայտերի 80 տոկոսը եղել են վավերագրական ֆիլմեր:

Միջազգային խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրում ընդգրկված են 11 ֆիլմ, այդ թվում այս տարվա Բեռլինալեյի Ոսկե արջի արժանացած իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարադիի «Նադեր և Սիմին. ամուսնալուծություն» ֆիլմը: Միջազգային վավերագրական ֆիլմերի մրցույթում ընդգրկված են 11 ֆիլմ, որի մեջ նաև այս տարվա Օսկարի առաջադրված Լուսի Ուոքերի և Քարեն Հարլի «Աղբանոց» բրազիլա բրիտանական համատեղ ֆիլմը:

Փառատոնը կփակվի Վիմ Վենդերսի «Պինա» ֆիլմով: «Ոսկե ծիրան» միջազգային 8-րդ կինոփառատոնը այս տարի տեղի կունենա հուլիսի 10-17-ը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---