Վրացական և հայկական եկեղեցիները առկա խնդիրների լուծման հանձնաժողով կստեղծեն

PanARMENIAN.Net - Վրացական և հայկական եկեղեցիները երկու երկրների եկեղեցական հարաբերություններում առկա խնդիրների լուծման հանձնաժողով կստեղծեն: Այդ պայմանավորվածություն է ձեռք բերվել Համայն Վրաց Պատրիարք-կաթողիկոս, Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս և Պիցունդայի և Ցխում-Աբխազեթի միտրոպոլիտ Եղիա Երկրորդի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի փակ հանդիպման ընթացքում:

Ինչպես հաղորդում է Վրաստանի Պատրիարքարանը, Եղիա Երկրորդն ու Գարեգին Երկրորդը քննարկել են Հայաստանում և Վրաստանում վրացական և հայկական եկեղեցիների իրավական կարգավիճակը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է նաև Վրաստանում հայկական եկեղեցու իրավական կարգավիճակի յուրացման թեմային: Համայն Վրաց Պատրիարքն իր հերթին անդրադարձել է Հայաստանում վրացական եկեղեցիների վերադարձի խնդրին:

Ինչպես նշել է Եղիա Երկրորդը, վիճելի եկեղեցական հարցերի լուծման համար Վրաստանում գիտական հանձնաժողով կստեղծվի, և նման քայլը պետք է կատարվի նաև հայկական կողմից:

Գարեգին Երկրորդն իր հերթին մատնանշել է, որ վրացական սփյուռքը երբեք խնդիրներ չի ունեցել Հայաստանում իրավական կարգավիճակի յուրացման հարցում, և ապագայում ևս այդպես է լինելու: Նա նշել է, որ կդիտարկվի նաև Հայաստանում վրացական եկեղեցիների փոխանցման հարցը, հաղորդում է Գրուզիա Օնլայնը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---