Հենրիխ Մխիթարյանին կարելի է համեմատել Արշավինի հետ, համոզված է Ռոման Բերեզովսկին

Հենրիխ Մխիթարյանին  կարելի է համեմատել Արշավինի հետ, համոզված է Ռոման Բերեզովսկին

PanARMENIAN.Net - Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին կարելի է համեմատել Լոնդոնի «Արսենալի» և Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինի հետ: Այդ մասին «ՄԿ Պիտերում» հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի հավաքականի և «Խիմկիի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին: «Հենրիխին իրոք կարելի է համեմատել Արշավինի հետ: Որոշ հարցերում Արշավինն ավելի ուժեղ է, սակայն Հենրիխը թիմի համար ավելի օգտակար խաղացող է»,- նշել է Հայաստանի հավաքականի դարպասապահը:

«Միգուցե դա շատ վերամբարձ հնչի, բայց մեր թիմը կարելի է համեմատել «Բարսելոնայի» հետ այն առումով, որ ֆուտբոլիստների մեծամասնությունը մանկուց միասին են խաղում և տրամադրված են ցույց տալու խաղի գեղեցիկ ոճ»,- ասել է նա:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---