Վարչապետ Էրդողանի կուսակցությունը հաղթեց Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում

Վարչապետ Էրդողանի կուսակցությունը հաղթեց Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում

PanARMENIAN.Net - Արդարություն և զարգացում կուսակցությունը հաղթել է Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում, բայց, այնուամենայնիվ, չի կարողացել հավաքել ձայների այն քանակությունը, որն անհրաժեշտ է երկրի սահմանադրությունը փոխելու վերաբերյալ իր պլաններն իրագործելու համար: Քվեաթերթիկների 98.9 տոկոսի մշակման արդյունքում ԱԶԿ-ն ստացել է ձայների 50.1 տոկոսը և համապատասխանաբար` խորհրդարանում 550 տեղից 326-ը:

Այդ արդյունքը թույլ կտա ԱԶԿ-ին ձևավորել միակուսակցական կառավարություն, իսկ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` երրորդ անգամ դառնալ վարչապետ: Սահմանադրությունը փոխելու համար կառավարությունը ստիպված կլինի կազմակերպել հանրաքվե, քանի որ առանց դրա ԱԶԿ-ն կարող է փոխել սահմանադրությունը խորհրդարանում 330 տեղ ստանալու դեպքում:

Ըտրությունների արդյունքում երկրորդ տեղը զբաղեցրել է Հանրապետական ժողովրդական կուսակցությունը ձայների 25.8 տոկոսով, որը հիմա ստանալու է 135 տեղ, երրորդ տեղը` Ազգային շարժում կուսակցությունը, որի համար քվեարկել է ընտրողների 13 տոկոսը (54 մանդատ):

Խորհրդարանում ևս 35 տեղ զբաղեցնելու են անկախ պատգամավորները:

Քրդամետ Խաղաղություն և ժողովրդավարությունը կուսակցությունը հավաքել է ձայների 5.8 տոկոսը և չի կարողացել հաղթահարել 10-տոկոսանոց արգելքը, որը սահմանված է թուրքական ընտրական օրենսդրությամբ:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ խորհրդարանական ընտրություններից հետո ԱԶԿ-ն նախատեսում է փոխել երկրի սահմանադրությունը, որն ընդունվել է կառավարության կողմից 1982-ին: Վարչապետի խոսքերով, դա անհրաժեշտ է պետությունն ավելի ժողովրդավարական դարձնելու և քաղաքացիների անձնական ազատությունն ընդլայնելու համար:

Էրդողանի հակառակորդները, սակայն, ենթադրում են, որ նա առաջին հերթին փորձելու է ամրապնդել երկրի նախագահի դիրքերը` մտադիր լինելով ապագայում զբաղեցնել այդ պաշտոնը, հաղորդում է Lenta.ru-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---