Թուրքիայի հարցերով ԵԽ զեկուցողը կոչ է անում քաղաքական ուժերին երկխոսություն սկսել բարեփոխումների շուրջ

PanARMENIAN.Net - Թուրքիայի հարցերով Եվրախորհրդարանի զեկուցող Ռիա Օյմեն-Ռոյտենը շնորհավորել է Թուրքիայի նախարար Ռեջեփ Թայիփ Էրդողանին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի համար, որոնք տեղի են ունեցել հունիսի 12-ին, սակայն հայտարարել է, որ այդ հաղթանակը մեծ պատասխանատվություն է յուրաքանչյուր կուսակցության համար երկրում բարեփոխումներ անցկացնելու առումով:

«Հուսով եմ, որ Թուրքիայի բոլոր քաղաքական ուժերը փոխզիջան մթնոլորտում պատասխանատվություն կստանձնեն այդ բարեփոխումների իրականացման համար: Քաղաքական երկխոսությունը թուրք հասարակության միակ ուղին է յուրաքանչյուր քաղաքացու համար հավասար իրավունքների հիման վրա միավորվելու համար: Միայն այդպես Թուրքիան կարող է մոտենալ ԵՄ-ին, ինչը բխում է թե Թուրքիայի շահերից, թե Եվրամիության»,- ասել է նա:

Արդարություն և զարգացում կուսակցությունը հաղթել է Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում, բայց, այնուամենայնիվ, չի կարողացել հավաքել ձայների այն քանակությունը, որն անհրաժեշտ է երկրի սահմանադրությունը փոխելու վերաբերյալ իր պլաններն իրագործելու համար: Քվեաթերթիկների 98.9 տոկոսի մշակման արդյունքում ԱԶԿ-ն ստացել է ձայների 50.1 տոկոսը և համապատասխանաբար` խորհրդարանում 550 տեղից 326-ը:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ խորհրդարանական ընտրություններից հետո ԱԶԿ-ն նախատեսում է փոխել երկրի սահմանադրությունը, որն ընդունվել է կառավարության կողմից 1982-ին: Վարչապետի խոսքերով, դա անհրաժեշտ է պետությունն ավելի ժողովրդավարական դարձնելու և քաղաքացիների անձնական ազատությունն ընդլայնելու համար:

Էրդողանի հակառակորդները, սակայն, ենթադրում են, որ նա առաջին հերթին փորձելու է ամրապնդել երկրի նախագահի դիրքերը` մտադիր լինելով ապագայում զբաղեցնել այդ պաշտոնը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---