«Գանձասար» ֆուտբոլի ակումբը, հաղթելով «Միկային», զբաղեցրեց առաջին հորիզոնականը ՀՀ առաջնությունում

«Գանձասար» ֆուտբոլի ակումբը, հաղթելով «Միկային», զբաղեցրեց առաջին հորիզոնականը ՀՀ առաջնությունում

PanARMENIAN.Net - Հանգստյան օրերին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի առաջնության 12-րդ տուրը: Իջևանում «Շիրակն» ընդունեց երկրի գործող չեմպիոն «Փյունիկին»: Գյումրու թիմը կարողացավ հաղթել 2:0 հաշվով:

Երևանում հանդիպեցին «Բանանցն» ու «Իմպուլսը», երևանյան ակումբն ավելի ուժեղ գտնվեց՝ հաղթելով 2:1 հաշվով:

«Միկա»-«Գանձասար» խաղի վերջին րոպեին Կապանի ակումբի ֆուտբոլիստները կարողացան առաջ անցնել Անդրանիկ Սարգսյանի գոլի շնորհիվ: Միակ ոչ ոքին գրանցվեց «Արարատ»-«Ուլիս» խաղում, կողմերը մեկական գնդակ խփեցին:

Այս ոչ ոքիից հետո, «Ուլիսը» նահանջեց երկրորդ տեղը 24 միավորով: «Գանձասարը» վաստակեց 25 միավոր և դարձավ Հայաստանի առաջնության առաջատարը՝ երրորդ տեղը զբաղեցնում է «Փյունիկը» 21 միավորով:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---